Գործադուլի պատճառով մեկ օրով փակվել Է Լիսաբոնի մետրոպոլիտենը: Ակցիային մասնակցում են մետրոյի բոլոր աշխատակիցներ:

 

Գործադուլը կդադարեցվի դեկտեմբերի 23-ի առավոտյան ժամը 6:30-ին:

Գործադուլը կազմակերպել են միանգամից մի քանի արհմիութենական կազմակերպություններ, որոնք մտնում են տրանսպորտի եւ կապի աշխատողների դաշնության մեջ:

 

Սա 2014 թվականին Լիսաբոնի մետրոպոլիտենի աշխատակիցների՝ թվով արդեն ութերորդ գործադուլն Է: Տեղական մետրոյի թողունակությունն օրական հասնում Է կես միլիոն մարդու: Գործադուլի ընթացքում կազմակերպվել են վերգետնյա տրանսպորտի լրացուցիչ երթուղիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: