ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող Է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելից Ծննդյան տոների առթիվ անսովոր նվեր ստանալ՝ բելգիական վաֆլի: Այս քաղցրավենիքը, որը համարվում Է թագավորության աղանդերային խոհանոցի այցեքարտը, նրան խոստացել Է ուղարկել քաղաքական գործիչն ինքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ես խոստանում եմ քեզ, Բարաք Օբամա, մի երկու օրից դու կստանաս բելգիական վաֆլիներ»,- գրել Է Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ թագավորության վարչապետը որոշել Է ԱՄՆ-ի նախագահին բելգիական վաֆլիներ ուղարկել այն բանից հետո, երբ իմացել Է, որ Օբաման մի քանի օր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գովել Է այդ աղանդերը: «Պոլիտիկո» հասարակական-քաղաքական հանդեսի թղթակիցը հայտարարել Է, որ պատրաստվում Է տեղափոխվել Բրյուսել, ինչին ԱՄՆ-ի նախագահն ասել Է. «Այնտեղի վաֆլիները շատ համեղ են»:

 

Օբաման Բելգիայի մայրաքաղաք այցելել Էր այս տարվա մարտի 26-ին: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Եվրոպայի մայրաքաղաք Միացյալ Նահանգների ղեկավարի մեկօրյա այցը Բելգիայի բյուջեի վրա մոտավորապես 1,2 միլիոն եվրո Է նստել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: