Կիևում ավարտվել է Ուկրաինայի հայերի միության հունահռոմեական ըմբշամարտի գավաթի առաջնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անալիտիկա»-ն, մեդալները խաղարկվել են 8 քաշային կարգերում' 58 մարզիկների մասնակցությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի գնահատմամբ' մրցաշարի նպատակն է ավելի ընդլայնել այդ մարզաձևի տարածումն երիտասարդության շրջանում:

Հաղթողներն արժանացել են միության մեդալներին ու պատվոգրերին:

Ուկրաինայի հայերի միության գլխավոր մրցանակին է արժանացել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Մանվել Սահրադյանը: