Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը համոզված է, որ իր թիմն Իսպանիայի առաջնությունում կարող է շրջանցել «Ռեալին»:

«Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին երազել եմ մանկուց: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա այն շատ ուժեղ ակումբ է, որն իր կազմում ունի լավագույններին: Սակայն շատ եմ հավատում թիմակիցներիս և համոզված եմ, որ մցաշրջանի ավարտին «Բարսելոնան» կլինի առաջին տեղում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ Լա լիգայի 16 տուրից հետո «Բարսելոնան» 38 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, առաջատարը «Ռեալն» է, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: