Ադրբեջանական լրատվական ԱՊԱ գործակալությանը պահանջվեց գրեթե երկու շաբաթ, որպեսզի բարձրացրած աղմուկի ուժի ներքո կարողանա հաղթահարել սեփական կեղծարարությունը մեկ առանձին հրապարակման վերաբերյալ, որն առնչվում է Բազելում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատասխանին' ադրբեջանցի դիվերսանտների մասին հարցին:

 

Ի սկզբանե ԱՊԱ-ն փոխանցում էր, թե «Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ է արել անմիջապես ազատ արձակել Քելբաջարում Հայաստանի զինված ուժերի կողմից բռնված ադրբեջանցի գերիներ Դիլգամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին»: Այժմ ԱՊԱ-ի կայքում միևնույն հղման մեջ ներկայացված է Լավրովի իրական մեջբերումը, որտեղ նա դիվանագիտորեն «ուղարկել» է իրեն հարց ուղղած լրագրողին և ևս մեկ անգամ հիշեցնում է ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, որոնք մի քանի տարվա ընթացքում տորպեդահարվում են Բաքվի ռեժիմի կողմից:

 

Հուսով ենք, որ վերոնշյալ լրատվական գործակալությունը հետևողական կլինի և մոտ ապագայում կուղղի իր ևս մեկ հոդված, որը պարունակում է նախագահ Լավրովին վերագրվող ևս մեկ հայտարարության վերաբերյալ հիանալի սուտ, թե իբր Ադրբեջանը տարածաշրջանի ամենակարևոր պետությունն է: Հուսով ենք, որ կեղծավորության դեմ պայքարի թարմ փորձը կկրճատի դրա համար անհրաժեշտ ժամանակահատվածը երկու շաբաթից, ասենք, երկու օրվա: