«Անվտանգ քաղաք» համակարգի շրջանակներում Մոսկվայում տեղակայվել են ներսարքված միկրոֆոններով մի քանի հարյուր տեսախցիկներ, որոնք արձագանքում են որոշակի բառերի եւ ճիչերի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է «ՌՏԻ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Եգոր Բեւզյուկը, ընկերություն, որը մշակել է խցիկները:

 

«Մոսկվայում սահմանվել Է տեսախցիկների փորձնական գոտի, որոնք ոչ միայն պարզապես տեսնում են պատկերը, այլեւ ունեն հատուկ ներսարքված միկրոֆոններ, որոնք արձագանքում են որոշակի բառերի. դրանք մի քանի տասնյակ բառեր են («հրդե՜հ» եւ նման կարգի այլ ճիչեր): Պատկերը վիզուալ կերպով առանձնանում Է ընդհանուր Էկրանի վրա, եւ անմիջապես իրազեկվում են համապատասխան ծառայությունները»,- պատմել Է Բեւզյուկը:

 

Նա նշել Է, որ խցիկները կարող են «լսել» նաեւ մարդու, որի պահվածքում տեսավերլուծաբանը որոշակի նյարդայնություն Է նկատել: