Հյուսիսային Կորեան արագացրել Է իր միջուկային ծրագիրը եւ 2020 թվականին կունենա տրոհվող նյութերի պաշարներ, որոնք բավական կլինեն 79 միջուկային մարտալիցք ստեղծելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են այն նոր հետազոտության արդյունքները, որը կատարել են մի խումբ ամերիկա ցի փորձագետներ՝ Գիտության եւ միջազգային անվտանգության ինստիտուտի նախագահ Դեւիդ Օլբրայթի ղեկավարությամբ:

 

Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ԿԺԴՀ-ն իր միջուկային ձեռնարկություններում ավելացնում Է զինագործական պլուտոնիումի արտադրությունը: Առաջին հերթին նման աշխատանքներ են կատարվում Յոնբենի միջուկային կենտրոնում, որտեղ գոյություն ունի պլուտոնային ռեակտոր, տեղակայված են ուրանի հարստացման գազային ցենտրիֆուգներ եւ կառուցվում Է թեթեւ ջրով աշխատող ռեակտոր:

 

«Մի քիչ Էլ եւ Հյուսիսային Կորեան կկարողանա իր միջուկային ծրագիրը հասցնել մյուս գլխավոր խաղորդների մակարդակին, ինչը բացարձակապես անթույլատրելի Է,- հայտարարել Է Օլբրայթը Bloomberg գործակալությանը:- Նա մոտ Է միջուկային զինանոցի ստեղծմանը, որն սպառնալիք կներկայացնի ոչ միայն Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների, այլեւ Չինաստանի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: