ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 24-ին' ժամը 12.54-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում այրվում է վագոն-տնակ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացրել է 13.38-ին, մարվել' 15.07 -ին: Այրվել են տնակի տանիքի փայտյա կառուցատարրերից 30 քմ, սենյակի փայտյա կառուցատարրերից' 35 քմ հատված և 1 պատուհան: