Թունիսում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո շարունակվում են բողոքի ակցիաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ակցիայի մասնակիցներն Կաբալի մարզի Սուկ ալ Ահադ շրջանում այրել են ազգային գվարդիայի կենտրոնը, ինչպես նաև այրել են «Նիդաա Թունիս» շարժման նստավայրը:

 

Թունիսի հարավում գտնվող Կաբալի մարզի Սուկ ալ Ահադ շրջանում, ինչպես նաև նաև Սիյդի մարզում ակցիայի մասնակիցներին ցրելու նպատակով անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են արձակել:

 

Ակցիայի մասնակիցների բողոքի պատճառը հատկապես այն է, որ նախկին նախագահ Զեյն Աբիդին բն Ալիի իշխանության ժամանակ վերջերս նախագահ ընտրված աս Սուբսին զբաղեցրել էր խորհրդարանի նախագահի պաշտոնը: Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ 4 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկիրը կրկին կվերադառնա նախկին համակարգին:

 

Դեկտեմբերի 21-ին Թունիսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների համաձայն՝ հաղթել է «Նիդաա Թունիս» կուսակցության ղեկավար Բաջի ալ Կաիդ աս Սուբսին՝ ստանալով ձայների 55.68 տոկոսը:

 

Թունիսի ժամանակավոր գործող նախագահ Մոնսեֆ Մազրուկին ստացել է ձայների 44.32 տոկոսը: