Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7693-ի, վարակված է 19 հազար 695 մարդ: Այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դեկտեմբերի 26-ին հրապարակված տվյալները:

 

ԱՀԿ-ի վիճակագրությամբ ներառված հիվանդության բոլոր դեպքերը վերաբերում են երեք երկրի՝ Լիբերիային, Գվինեային եւ Սիեռա Լեոնեին:

 

Իրադրությունն առավել ծանր է մնում Լիբերիայում, որտեղ մահացել է 3 հազար 384 մարդ: Մինչդեռ վարակվածներն առավել մեծ թիվ են կազմում Սիեռա Լեոնեում՝ 9 հազար 203: Գվինեայում թե մահացածների, թե հիվանդացածների թիվը զգալիորեն ավելի պակաս է, քան վերը նշված երկու պետություններում՝ համապատասխանաբար 1654 եւ 2630:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 24-ից արեւմտաաֆրիկյան այս երեք երկրներում Էբոլա տենդից մահացածների թիվն ավելացել է 120-ով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: