Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով կառավարության կայքի հաղորդագրությանը:

 

Համատեղ մարդասիրական արձագանքման կենտրոնը նախատեսվում է ստեղծել Կովկասյան տարածաշրջանում արտակարգ իրավիճակների վերացմանը նպաստելու համար: Կենտրոնը կհամագործակցի ՄԱԿ-ի գործակալությունների, Եվրոպական Միության և միջազգային այլ կազմակերպությունների հետ:

 

«Հաստատել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը»,- ասվում է փաստաթղթում:

 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարված է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարել և համաձայնագիր ստորագրել կառավարության անունից: