Ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետ Կարեն Ջանգիրովի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին' ժամը 18:00-ին, «Ռեքվիեմ» սգո սրահում: Վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին' ժամը 12:00-14:00-ն՝ նույն վայրում, հուղարկավորությունը՝ Շահումյանի գերեզմանատանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մ շակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Կարեն Ջանգիրովը վախճանվել է դեկտեմբերի 26-ին, կյանքի 66-րդ տարում:

 

Ծնվել է 1948թ. մարտի 15-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1982թ-ից աշխատում էր Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր' Բերանժե' «Թագավորը մահանում է», Անցորդ' «Բալենու այգի», Բազիլ' «Ֆիգարոյի ամուսնությունը», Սերեբրյակով' «Քեռի Սանյա», Վիրտուոզ' «Ավտոբուս», Ալֆրեդ Իլ' «Ծեր տիկնոջ այցը» և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների' «Լավագույն դերասան» և այլն:

 

1972թ-ից նկարահանվել է ֆիլմերում' «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արևիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» և այլն: 1975թ. &l aquo;Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է ՍտանիսլավսկոÖ ‚ և Վախտանգովի հիմնադրամի գլխավոր մրցանակին, 2008թ.' ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: