Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության նպատակով փոքր և միջին բիզնեսներին 2014թ. տրամադրվել է 908.5 մլն դրամի երաշխավորություն:

 

Վարկային երաշխավորություն են ստացել 227 ՓՄՁ սուբյեկտ:

 

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագրի ուղղությամբ պետական բյուջեից հատկացվել է 151.98 մլն ՀՀ դրամ, որը ծախսվել է ամբողջությամբ: Ծրագրի շրջանակում ՓՄՁ ԶԱԿ կողմից շարունակվել է ֆինանսական (վարկային) և տեխնիկական աջակցություն ցուցաբերվել սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին, որոնց շուրջ 90 տոկոսը գործում են մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:

 

Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել են թվով 26 ծրագրեր' մասնակցությամբ 537 սկսնակ գործարարների: Տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն է ցուցաբերվել 6000 ՓՄՁ սուբյեկտի: ՓՄՁ սուբյեկտներին իրավաօրենսդրական դաշտում կատարված փոփոխություններին իրազեկելու նպատակով ՀՀ բոլոր մարզերի 25 քաղաքներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են սեմինար-խորհրդատվություններ, որոնց մասնակցել են շուրջ 1000 ՓՄՁ սուբյեկտներ: Առանձին ՓՄՁ սուբյեկտների տրամադրվել է տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ձեռնարկատրությանն առնչվող օրենքների վերաբերյալ: