ԱՄՆ-ի Վոսո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) բնակիչ Նիլ Օլսոնը ահա արդեն 40 տարի անընդմեջ Ծննդյան տոնը դիմավորում Է նույն եղեւնով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը, այդ ծառը Օլսոնը զարդարել Է 1974 թվականին, երբ նրա երկու որդիները մեկնեցին Վիետնամի պատերազմ:

 

Օլսոնն ինքն իրեն խոստացել Է՝ տոնածառը չհավաքել այնքան ժամանակ, քանի դեռ իր որդիները Ծննդյան տոներին չեն հավաքվել հայրական տանը: Ամերիկացու ավագ որդին վիրավորվել Էր պատերազմում եւ այժմ ապրում Է Վաշինգտոնի նահանգում: Ստացած վերքերի պատճառով նա չի կարողանում ժամանել Վոսո, եւ տոնածառը շարունակում Է կանգնած մնալ հյուրասենյակում: «Փշերը դեղնել են, բայց մինչեւ այժմ չեն թափվել: Գրազ եմ եկել, որ դա տեղի կունենա այն պահին, երբ իմ ավագ որդին տուն վերադառնա»,-ասել Է 89-ամյա Օլսոնը: Նրա խոսքով՝ խաղալիքները, որոնք զարդարում են անտառային գեղե ցկուհուն, արդեն, հավանաբար, ավելի քան հարյուր տարեկան են, այնպես որ նա վախենում Է նույնիսկ դրանց վրայի փոշին մաքրել:

 

Օլսոնի կրտսեր որդին պատմել Է, որ այդ տարիների ընթացքում իրենց համար եղեւնին դարձել Է ոչ միայն ինտերիերի սովորական իր, այլեւ «գործնականում ընտանիքի անդամ», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: