Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրո Ռոդրիգեսը համոզված է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է: Նա հույս է հայտնել, որ Մեսսին կստանա «Ոսկե գնդակը»:

«Հուսով եմ՝ Մեսսին կհաղթի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչման համար պայքարում: Չնայած Ռոնալդուի վիճակագրությանը՝ Մեսսին նրանից ուժեղ է: Նա գերազանցում է յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստի», -Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում են Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Մանուել Նոյերը: