Բելգիայի բնակիչը Euromillions համաեվրոպական վիճակախաղում ավելի քան 25 միլիոն եվրո Է շահել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

 

Այս տարվա հուլիսին մի այլ բելգիացի շահել Էր 68 միլիոն եվրոյի ջեքփոթ: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ բելգիացիները բոլոր վիճակախաղային խաղարկություններից ամենասիրելիի մեկ խաղարկության վրա ծախսում են 3-ից մինչեւ 5 միլիոն եվրո: Վիճակախաղի անցկացման տարիներին գլխավոր մրցանակը շահել են թագավորության 26 բնակիչներ՝ ընդհանուր առմամբ ստանալով 789 միլիոն եվրո:

 

Euromillions-ի կանոններով՝ ջեքփոթ շահողն իրավունք ունի գաղտնի պահելու իր անունը, ինչը գերադասում Է անել հասարակ եվրոպացիների ճնշող մեծամասնությունը, որոնք մի ակնթարթում դառնում են խոշոր գումարների տերեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: