Անցնող տարվա ընթացքում նկատվել է աղանդավորների թվի աճ, կրոնական շարժառիթներով ինքնասպանությունների թիվը նույնպես ավելացել է: Միաժամանակ, մեծ թիվ են կազմում նաեւ մարդիկ, ովքեր, ընդգրկվելով աղանդավորական կառույցում, որոշ ժամանակ անց դուրս են եկել: «Նման դեպքերը հատկապես շատ են «Եհովայի վկա» կառույցում: Կառույցում 1000 հոգի ընդգրկ վողներից 400-500-ը որոշ ժամանակ անց դուրս են գալիս:

 

Կրճատվել է ավետարանական աղանդի հետեւորդների թիվը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ դեկտեմբերի 27-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը' հավելելով, որ լուրջ ձեռքբերումներին զուգահեռ կան նաեւ խնդիրներ, որոնց շուրջ կենտրոնը կաշխատի արդեն 2015թ.:

 

Նրա գնահատմամբ, շարունակվում է լուրջ խնդիր մնալ մասնագետների թիվը: Չկան կրոնական շարժառիթներով զբաղվող անձինք ոստիկանությունում, դատարաններում: Բացակայում է նաեւ հոգեորսության մասին դեմ պայքարի օրենքը, որով անձը կարող է իրեն պաշտպանել քայքայիչ պաշտամունքներից:

 

Այս առնչությամբ կենտրոնը հաջորդ տարվա համար նախատեսում է անցկացնել կրոնական եւ հոգեորսության թեմայով դասընթացներ ոստիկանության, բանակի եւ լրատվամիջոցների համար: