«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Առավոտյան կապվել ենք Ջակարտայում ՀՀ դեսպանության հետ եւ վերջնականապես հստակեցրել, որ անհետացած ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել»,-ասաց Բալայանը:

 

AirAsia ընկերության A320-200 օդանավը ցամաքային ծառայությունների ռադարներից անհետացել է դեկտեմբերի 28-ի առավոտյան' ժամը 6:24-ին՝ Սուրաբայ քաղաքի օդանավակայանից մեկնելուց 42 րոպե անց: Թեեւ գիշերվա ընթացքում մի քանի նավեր շարունակել են որոնումները, լայնամասշտաբ գործողությունն սկսվել է միայն արեւածագից հետո: Որոնումներին մասնակցում են մի քանի երկրներ: Ինքնաթիռն աղետի ոչ մի ազդանշան չի տվել: Օդանավը պետք է Սինգապուր ժամաներ ժամը 08:30-ին:

 

Ավիաընկերության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 155 ուղեւոր, այդ թվում՝ 17 երեխա: Բացի այդ, օդանավում եղել են երկու օդաչու, բորտ-ինժեները եւ չորս բորտուղեկցորդներ: