Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2014թ-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել Հայաստանի 2014թ. լավագույն ֆուտբոլիստ՝ 5-րդ անգամ (4-րդ անգամն անընդմեջ): Կցանկանայի այս մրցանակը կիսել թիմակիցներիս և երկրպագուների հետ: Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել նոր հաջողությունների հասնելու համար: Շնորհակալություն բոլորին»: