Մալայզիայի իշխանությունները դեկտեմբերի 29-ին հայտարարել են երկրի ամբողջ տարածքում դպրոցական պարապմունքները չեղյալ հայտարարելու մասին՝ կապված վերջին տասնամյակներում երկիրը պատուհասած ամենաընդգրկուն հեղեղումների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԲԵՌՆԱՄԱ ազգային լ րատվական գործակալությանը, ուսումնական հաստատությունները կարող են աշխատանքը վերսկսել միայն մեկ շաբաթից:

 

«Այս միջոցն անխուսափելի Է, քանի որ շատ դպրոցներ օգտագործվում են որպես հեղեղումներից տուժածների տեղավորման կենտրոններ»,-ասել Է Մալայզիայի փոխվարչապետ Մուհիդին Յասինը: Նրա խոսքով՝ երկրում մոլեգնող տարերային աղետը թույլ չի տալիս ակնկալել առաջիկայում ուսումնական հաստատությունների բնականոն աշխատանքը: «Ուսուցիչներին, ծնողներին եւ դպրոցականներին, որոնք տուժել են հեղեղումներից, ժամանակ Է անհրաժեշտ պարապմունքներին պատշաճ պատրաստվելու համար»,-հավելել Է Մուհիդինը, որը միաժամանակ զբաղեցնում Է կրթության նախարարի պաշտոնը:

 

Մալայզիայում նոր ուսումնական տարին պետք Է սկսվեր հունվարի 4-ին՝ վեցշաբաթյա ձմեռային արձակուրդից հետո, սակայն երկրում տիրող արտակարգ իրադրությունը իշխանություններին ստիպել Է փոխել պլանները: Սաստիկ հեղեղումների հետեւանքով իրենց տները հարկադրաբար լքել են ավելի քան 225 հազար բնակիչներ երկրի վեց նահանգներում, տասը մարդ զոհված Է համարվում: Ամբողջ արեւելյան ծովափը կտրված Է պետության մնացած տարածքից:

 

Հեղեղումները, որոնք շարունակվում են արդեն գրեթե երկու շաբաթ, առաջացել են տեղատարափ անձրեւներից: Չնայած այն բանին, որ այս տարեշրջանը Հարավարեւելյան Ասիայի երկրներում համարվում Է անձրեւների սեզոն, Մալայզիայում տեղումների ինտենսիվությունը, ըստ փորձագետների գնահատումների, հասել Է ռեկորդային մակարդակի: Մալայզիայի կառավարությունը լրացուցիչ 500 մլն ռինգիտ (մոտավորապես 143 մլն դոլար) Է հատկացրել հեղեղումներից տուժածներին: Այդ մասին հայտնել Է երկրի վարչապետ Նաջիբ Թուն Ռազաքը, որն այցելել Էր առավել տուժած նահանգներից մեկը՝ Քելանթան, հաղորդե լ Է ՏԱՍՍ-ը: