«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դեկտեմբերի 28-ին' ժամը 22.40-ի սահմաններում, Արտաշատի Իսակովի փողոցի թիվ 99 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1985թ. ծնված Սյուզաննա Խ.-ին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց: