«Արցախ» ազգային պարի նախաձեռնությունը ԼՂՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շրջանակում ՊԲ զորամասերում անցկացնում է ռազմական պարերի ցուցադրում, իսկ հետագայում' նաեւ ուսուցում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Karabakh open-ը, դասընթացներն անց են կացվում 2 փուլով, առաջին փուլում ՝ դասախոսություններ են կազմակերպվում , իսկ երկրորդ փուլում՝ ռազմական պարերի ուսուցում։

 

Այս նախաձեռնությունը, ըստ կազմակերպիչների, շարունակական բնույթ է կրելու։ Ռազմական պարերը հայերի շրջանում վաղուց են հայտնի, ռազմական գործողություններից առաջ եւ հետո ռազմիկները պարով ամրապնդում էին իրենց մարտական ոգին։ ՊԲ զորամասերից մեկում այսօր անցկացված հերթական դասընթացը յուրովի տոնական նվեր էր զինվորների համար։