Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ստորագրել է մի շարք օրենքներ:Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեցին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Ստորագրվել են «Փաստաբանության մասին  ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»

 

ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները: