Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին՝ Գեղամավան-Ծովագյուղ հատվածում, ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողերը արգելափակվել են փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է որ, ԲՄՎ մակնիշի 13ՍՍ562 պետհամարանիշով (վարորդ' Ա. Բ.) ավտոմեքենան արգելափակվել է միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Իջևան 8-րդ կմ-ին' «Մինուտկա» կոչվող ռեստորանային համալիրի մոտակայքում:

 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արդելափակումից: