Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել քրիստոնյա աշխարհի բնակչությանը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանում Իրանի դեսպանությունից, ուղերձում նշվում է. «Հիսուսի Ծնունդը ավետիս էր համայն մարդկությանը, որպեսզի բռնությամբ ու արյունահեղությամբ լի ժամանակաշրջանից հետո արտացոլվեն խաղաղությունը, բարեկամությունն ու համակեցությունը՝ իբրև հավիտենական ու համընդհանուր արժեքներ:

 

Հիսուս Քրիստոսը ծնվեց այնպիսի հասարակության մեջ, որտեղ թե՛ հավատքը, և թե՛ աթեիզմը բռնապետության գործիքներ էին. աթեիզմը հռոմեական կայսրության պետական կրոնն էր, որտեղ Աստծուն փոխարինել էին բազմաթիվ աստվածներով և ստեղծել բռնատիրության վրա հիմնված իշխանություն, իսկ այդ ժամանակաշրջանի հավատացյալները բացի իրենց ցեղից և տոհից որևէ այլ բանի մասին չէին մտածում և ոչ միայն որևէ ջանք չէին գործադրում բռնատիրության ու հավատուրացության ճիրաններից մարդկանց փրկելու ուղղությամբ, այլ երբեմն նրանց ղեկավարները հանուն իրենց տոհմի ազատության գերևավրում էին ժողովրդի մեծամասնությանը:

 

Հիսուսն եկավ, որպեսզի ավետի, որ Աստված մեկն է, բայց չի պատկանում միայն մեկ ցեղի, Աստված մեկն է և համայն մարդկության համար միակն է: Հիսուսն եկավ, որպեսզի հայտարարի, որ չկան գերադասելի, բարձր ու ընտրյալ ցեղեր: Նա, ով հավատում է միաստվածությանը, փրկվում է: Հիսուսի ավետիսի մեջ չի խոսվում մարդու մաշկի գույնի, ծագման, անվան, ցեղի և տոհմի մասին:

 

ՆՐԱ ուղերձը համաշխարհային էր, կրոնը՝ համամարդկային, ծեսը՝ աստվածային:

 

Այն ուղին, որ Հիսուսը իբրև իր տոհմի փրկիչ բացեց բոլորի համար եղել է աստվածային մարգարեների մշտական ուղին, ուղի, որն իսլամի մարգարե Մոհամմադը ևս աստվածային բարեհաճության կանոնի հարատևության համար շարունակեց և հասցրեց կատարելության:

 

Մենք՝ իրանցիներս, իբրև առաջին մահմեդական ժողովուրդներից մեկը, մշտապես մեր քրիստոնյա հայրենակիցների հետ համակեցության լավ փորձ ենք ունեցել: Իրանի քրիստոնյաները ականջալուր եղան Հիսուսի կոչին, որն ավետում էր խաղաղություն և բարեկամություն, իսկ մնացած իրանցիներն էլ հավատարիմ մնացին այդ հայրենակիցների հետ համակեցության մշակույթին:

 

Նախաիսլամական շրջանում իրանցիները ապաստան տվեցին հռոմեական աթեիստ կայսրության կողմից վշտացած քրիստոնեաներին, իսկ իսլամի երևան գալուց հետո ևս, ողորմածության կրոնի ուսումնքների ներքո, քրիստոնեաները Իրանում մտապես ապրել են խաղաղ ու ապահով պայմաններում:

 

Մենք հպարտ ենք Իրանով, որը բոլոր իրանցիների, այդ թվում՝ մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների ու զրադաշտականների տունն է, իսկ բոլոր աստվածային կրոնների նկատմամբ հարգանքը համարում ենք ողորմածության կրոն իսլամի մեծարժեք ուսմունքը:

 

Որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ շնորհավորում եմ քրիստոնյա և մահմեդական հայրենակիցներիս, մասնավորապես՝ Իրանի սիրելի հայ և ասորի քաղաքացիներին և աշխարհի բոլոր հավատացյալներին՝ խաղաղության ու բարեկամության մունետիկ Հիսուս Քրիստոս երջանկաբեր Սուրբ Ծննուդի կապակցությամբ և որպես այս տոնի գեղեցիկ ընծա հղում եմ Ղուրանի միասնականության ուղերձը, որը աստվածային կրոններին կոչ է անում շեշտել ընդհանուր արժեքները, իսկ հավատքն առ աստված համարում է բռանտիրության և շահագործման դեմ դիմակայության առանցքը:

 

Նեկայիս աշխարհը առավել քան երբևէ կարիք ունի աստվածային մարգարեների խաղաղության, արդարության ու ազատության կոչին, և իսլամական ու քրիստոնեական աշխարհի մտածողների մեծ պարտականությունն է, որպեսզի հեռատեսությամբ ու իմացությամբ ժողովուրդներին ծանոթացնեն աստվածային բանականության ուղերձին և դեմ կանգնեն աստծո կրոնի բռնի խեղաթյուրմանը:

 

Նոր Տարվա շեմին բոլոր ազատամիտ և խաղաղասեր ժողովուրդներին եղբայրության ու բարեկամության կոչ եմ անում և հուսով եմ, որ 2015թ. աշխարհի բոլոր ժողովուրդների համար լինի երջանկության ու բարօրության տարի»: