Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ամանորից առաջ ներում Է շնորհել 84 դատապարտյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Համաներման հարցերի պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:

 

«Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 84 դատապարտյալների: Նրանցից 63-ն ազատ կարձակվեն արդեն այսօր: 63 դատապարտյալներից մեկը կին Է եւ մեկն անչափահաս: Ինչ վերաբերում Է մնացածներին, նրանցից 21-ի պատժաժամկետները կրճատվել են»,- ասել Է Կորիձեն: Նրա խոսքով՝ ընդամենը Համաներման հարցերի հանձնաժողովի անդամները քննել են շուրջ 500 դիմում, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: