Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) թեմբու ազգության թագավոր Բույելեկայա Դալինդիեբոն ներողություն Է խնդրել երկրի նախագահ Ջեյկոբ Զումայից՝ նրա հասցեին արած խիստ արտահայտությունների համար:

 

«Թագավորն ասել Է, որ ինքը եկել Է «հնազանդություն հայտնելու նախագահին, ինչպես որդին հորը»: Նա պետության ղեկավարին Է մատուցել կով՝ ի նշան ներողության, իսկ նախագահն ի պատասխան նույնպես կով Է նվիրել թագավորին՝ ի նշան ներման»,- հայտարարել Է Զումայի մամուլի քարտուղար Մաք Մահարաջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Սուր վեճը ծագել Էր այն բանից հետո, երբ թեմբուի թագավորական ընտանիքը դիմել Էր Զումային՝ Դալինդիեբո թագավորին հեռացնելու պահանջով: Նախագահը թագավորից պահանջել Է բացատրել թեմբու ազգության ավանդական ղեկավարությունում տեղի ունեցածը, որի ներկայացուցիչն Է ապարտեիդի դեմ պայքարի ազգային հերոս Նելսոն Մադելան: Այն բանից հետո, երբ գործը քննության համար ստացվել Է դատարանում, Զուման հայտարարել Է, որ դադարում Է զբաղվել թագավորական ընտանիքի պահանջով: Սակայն մինչ այդ նախագահի հետ կայացած հեռակա վեճում Դալինդիեբոն նրան «ստախոս» Էր անվանել:&nb sp;

 

Զուման պատկանում Է զուլուսների՝ ՀԱՀ-ում ամենաբազմաքանակ ժողովրդին, ժողովուրդ, որի թիվը հասնում Է 11 միլիոնի: Այն գլխավորում Է Գուդվիլ Զվելիթինի թագավորը: Ընդամենը երկրում 53 միլիոն բնակչությունից 20 միլիոնն ապրում Է 10 ավանդական թագավորների եւ մեկ թագուհու կողմից կառավարվող տարածքներում: Կովերը ցանկալի նվեր են: Փեսացուն հարսնացուի համար պետք Է տա 11 այդպիսի կենդանի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: