Հունվարի 2-ին, ժամը 19.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երկհարկանի տներից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 32-րդ փողոցի 4-րդ փակուղու Ս. Թ.-ի և Ա. Թ.-ի կից տներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.29-ին, մարվել՝ 00.40-ին: Այրվել են տները (մոտ 300 ք.մ):