Հունվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին' Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶ-3302», «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ:

 

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին' 1965 թ. ծնված Ալվարդ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: