Արդեն ավելի քան 135,000 տնտեսություն Քվեբեկում զրկվել է էլեկտրականությունից անձրևների և ձյան տեղումների պատճառով, որոնք սկսվել են նախօրեին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով Hydro-Quebec-ին:

 

Ձյան ծանրությունից կոտրված ծառերը վնասել են էլեկտրամատակարարման գծերը:

Տարբեր մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ, քամի մինչև 120 կմ/ժամ արագությամբ, ձյան տեղումներ և ծայրահեղ սառնամանիք՝ գիշերը մինչև -30 աստիճան:

 

Նշվում է, որ Մոնրեալի մի շարք թռիչքներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել' եղանակային պայմանների պատճառով: