ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում' 60 և 82մմ-անոց ականանետերից և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

 

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է , իսկ մյուսների տվյալները ճշտվում են:

 

Հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները և անհրաժեշտության դեպքում իրականացնում զսպիչ գործողություններ: