ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Հունվարի 7-9-ին շրջանների զգալի մասում սպասվոմ են տեղումներ` ձյան տեսքով, 7-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, 8-9-ին հանրապետության ողջ տարածքում:

 

7-8-ին առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում' 25-30մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

 

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 ստիճանով:

 

10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին' հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:

 

 

Երևանում՝

 

Հունվարի 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 8-ին և 9-ին ձյան տեսքով:

 

7-8-ին սպասվում է քամու ուժգնացում' 17-22մ/վրկ:

 

Հունվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: