Դորտմունդի «Բորուսիան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Մատս Հումելսին ձեռք բերելու տրանսֆերային առաջարկը:

26-ամյա պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկն անգլիական ակումբն արել է օրեր առաջ, սակայն դորտմունդցիները չեն ցանկանում հրաժարվել իրենց ֆուտբոլիստից. այդ մասին հայտնել է Tuttomercatoweb-ի թղթակից Ջանլուիջի Լոնգարին:

«Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի պայքարել Հումելսի համար, քանի որ նա Վան Գալի գլխավոր տրանսֆերային նպատակն է»,- Լոնգարիի խոսքը մեջբերում է sportwitness.ning.com-ը: