Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Այս մասին հերթական անգամ հայտարարել է դորտմունդցիների գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:

«Մենք երբեք չենք հեռացնի Կլոպին: Նա անհավանական ներդրում ունի «Բորուսիայում»: Եվ առճակատում նրա հետ երբեք չի լինի», Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածից հետո դորտմունդցիները 15 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում են: