Հունվարի 7-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 25 ST 125 պետհամարանիշով ավտոմեքենան: