2015 թ. հունվարի 6-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների և փառատոների դափնեկիր, երգիչ Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանը:

 

1954 թվականից Էդուարդ Բաղդասարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից էր:

 

1968 թվականից լինելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, համերգներով ելույթ է ունեցել Խորհրդային Միությունում և արտասահմանյան տասնյակ երկրներում՝ բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական արվեստը:


ՀՀ կառավարությունը գնահատելով Էդուարդ Բաղդասարյանի կատարողական արվեստը, պարգևատրել է նրան պետական բարձրաստիճան շքանշաններով և մեդալներով:

 

Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին ժամը 17.30-ից մինչև 19.00 Մալաթիայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում / Սեբաստիայի փ., Շահումյանի հուշարձանից աջ/: