Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով չեղյալ է հայտարարվել 80 ներքին չվերթ: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն' հղում անելով NHK հեռուստաընկերությանը:

 

Նշվում է, որ ցիկլոնը տարածվել է երկրի հյուսիսում, որի արդյունքում ավիաընկերությունը չեղյալ է համարել 83 չվերթ:

 

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել է ձնաբքի և փոթորկային քամու սպառնալիքի մասին: Բացի այդ՝ Ճապոնիայի հյուսիսում սպասվում են ձյան առատ տեղումներ: