Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես գլխավոր և երկրորդական փողոցները՝ անխափան երթևեկության ապահովման նկատառումով: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերից ձնահեռացման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ միասին ներգրավված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները: