«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, անդրադառնալով Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ատլետիկոյից» (0:2) կրած պարտությանը, նշել է.

«Մենք խաղը վերահսկում էինք մինչև 11 մետրանոց հարվածը: «Ատլետիկոն» շատ լավ խաղաց պաշտպանությունում: Շուտով խաղ ունենք «Էսպանյոլի» հետ, իսկ հետո «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպումն է: Առաջ գնալու շանսեր ունենք, սակայն դրանք փոքր են: Պետք է ամբողջությամբ ուժերը ներդնենք այդ խաղում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Անդրադառնալով այն բանին, թե ինչու Ռոնալդուն հանդիպմանը չմասնակցեց առաջին իսկ րոպեներից, Անչելոտին նշել է.

«Ռոնալդուն մի փոքր հոգնած էր: Կարծում էի, որ ռիսկային կլինի նրան ամբողջ խաղին թույլ տալ մասնակցել: Այդ պատճառով էլ նա դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում»: