Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենը, Սուրբ Ծննդյան նախօրեին ելույթ ունենալով քաղաքացիների առջեւ՝ պատմել է շվեդական երազանքի իր ըմբռնման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է շվեդական The Local հրատարակությունը:

 

Ստոկհոլմի գլխավոր հրապարակում գրեթե իր ամբողջ 15-րոպեանոց ելույթը քաղաքական գործիչը նվիրել է «յուրաքանչյուր մարդու օգնելու բարոյական պարտականությանը»: Վարչապետը պատմել Է, թե ինչն Է ինքը «շվեդական երազանք» համարում ամերիկյան երազանքի համանմանությամբ. «Ես կցանկանայի ստեղծել այն, ինչ ես համարում եմ շվեդական խոստում: Մենք բոլորս պետք Է միմյանց երաշխավորենք այդ սկզբունքի իրագործումը»:

 

Շվեդական երազանքի գլխավոր դրույթը, վարչապետի կարծիքով, պետք Է դառնա համերաշխությունը. «Երբ ինչ-որ մեկը կարիքի մեջ Է, հասարակությունը պետք Է բոլոր ջանքերը գործադրի մարդուն այդ վիճակից հանելու համար: Մենք պետք Է աղյուսիկ առ աղյուսիկ քանդենք անհավասարության պատը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: