Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասված է.

 

«Դուք ժամանակակից հայ կինոյի ամենաակնառու դեմքերից եք, ում արվեստը վաղուց է արժանացել բարձր գնահատականների՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր՝ մեծ ավանդ եք ներդրել մեր մշակութային կյանքի աշխուժացման ու հարստացման, ինչպես նաև հայ կինոյի ճանաչման գործում:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր ստեղծագործական նվաճումներ՝ ի փառս հայ կինոարվեստի»: