Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է ՆԳՆ-ն շտաբ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, միևնույն ժամանակ Փարիզից մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հյուսիս-արևելք հատուկ գործողություն է իրականացվում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակված ահաբեկիչներին բռնելու ուղղությամբ:

 

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Մանուել Վալսը, ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը, ուժային կառույցների ղեկավարներ և այլ պաշտոնյաներ: