Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ուրախ է թիմի առաջիկա հավաքի համար:

Նշենք, որ հավաքը կմեկնարկի հունվարի 10-ին: Մարզիչը համազված է, որ համապատասխան աշխատանքի արդյունքում թիմը կկարողանա լուծել իր խնդիրները:

«Ես լի եմ էներգիայով և ուրախ եմ, որ կարող ենք կրկին կատարելագործել մեր խաղը: Վերջապես ժամանակ կունենամ թիմի խնդիրների լուծման համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածից հետո դորտմունդցիները 15 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում են: