Հունվարի 9-ին, ժամը 23.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 4 շենքի մոտակայքում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.20-ին, մարվել՝ 23.31-ին:

 

Պարզվել է, որ թիվ 4 շենքի բակում այրվել է Ա. Հ.ին պատկանող թիվ 5դ զրուցարանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 8 քմ) և թղթի թափոններ (մոտ 5 քմ):