ՄԱԿ-ը դատապարտել է Լիբիայում հերթական օդային հարվածները' նախազգուշացնելով, որ դրանք կարող են վերածվել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի Լիբիային աջակցության առաքելության փոխանցմամբ, օդից հրթիռակոծության է ենթարկվել Միսուրատա քաղաքը, որը իսլամիստների հետնակետերից մեկն է, ովքեր պայքարում են իշխանությունների դեմ:

 

«ՄԱԿ-ի Լիբիային աջակցության առաքելությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, որպեսզի վերացնեն բռնությունների շղթան, որը կարող է հանգեցնել քաոսի և լայնածավալ պատերազմի»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Լիբիայում գնալով թեժանում են կառավարության և իսլամիստական ուժերի միջև մարտերը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների' Բենղազիում միայն հոկտեմբերի կեսերին մարտերի ընթացքում զոհվել է 450 մարդ, իսկ 90 հազարը փախստական է դարձել: