Հունվարի 10-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ - Նորատուս ավտոճանապարհին (3-րդ կմ)' Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել«Վազ-2121» մակնիշի 35DO765 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ժ. Մ.):