Փարիզում «Charlie Hebdo» երգիծական խմբագրության վրա իրականացված հարձակումը ռազմավարական հարված էր՝ ուղղված ֆրանսիացի և եվրոպական հասարակությունների բևեռացմանը, գրում է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Խուան Քոուլը The Nation-ում հրապարակված հոդվածում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Ամերիկացի գիտնական-պատմաբանի կարծիքով' «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը, որը մուսուլմանների շրջանում նոր անդամներ է հավաքագրում, բախվում է այն խնդրին, որ մուսուլմանների մեծամասնությունը հետաքրքրված չէ ահաբեկչությամբ: Ավելին' նրանք պարզապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ և իսլամը քաղաքականացնելով:

 

Ֆրանսիայում բնակվող մոտ 5 մլն մուսուլմանների միայն մեկ երրորդն է հայտարարում, որ հետաքրքրվում է կրոնական հարցերով: