Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հաղթեց Բրիսբենի մրցաշարի կանանց պայքարում:

Եզրափակչում Շարապովան  6:7, 6:3, 6:3, հաշվով պարտության մատնեց Անա Իվանովիչին և նվաճեց իր կարիերայի 34-րդ տիտղոսը՝ մենախաղում:

Շարապովան արդեն 13 մրցաշրջան անընդմեջ տարվա ընթացքում տոնում է գոնե մեկ հաղթանակ:

Посмотреть изображение в Твиттере