Ոստիկանությունը կասեցրել է մերձմոսկովյան Նիկոլինա գառա արվարձանում պլանավորված ռուս և բելառուս «օրենքով գողերի» հանդիպումը և ձերբակալել 23 մարդու: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը' հղում կատարելով ՌԴ ՆԳՆ աղբյուրներին:

«Համաձայն տվյալների՝ հանդիպման ժամանակ պետք է որոշվեր Բելառուսից ժամանած 3 «օրենքով գողերի» թագադրման հարցը, ինչպես նաև հին «գող գեներալներից» մեկին նվիրված խնջույքի ժամանակ պետք է քննարկվեր Դեդ Հասանի սպանությունից հետո հետագա գործողությունները, համակարգել «օրենքով գող» Թերիել Օնիանիի քրեական խմբավորումների աշխատանքը». նշվում է հաղորդագրության մեջ:

«Օրենքով գողերը» ձերբակալվել են Նիկոլինա Գառայի Семейный элит-клуб ռեստորանում ՆԳՆ աշխատակիցների կազմակերպած հատուկ գործողության ժամանակ: