Թուրքիան պաշտոնապես օգնություն է առաջարկել Ֆրանսիային' Փարիզի Charlie Hebdo թերթի խմբագրության վրա իրականացրած ահաբեկչական հարձակման հետաքննության հարցում և ցանկացած կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' վկայակոչելով Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքի Աքիլին:

 

Charlie Hebdo խմբագրության վրա իրականացրած ահաբեկչական հարձակումը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և Թուրքիայի Կրոնի հարցերի վարչության ղեկավար Մեհմեթ Հերմեզը:

 

«Չի կարող լինել ոչ մի արդարացում խաղաղ քաղաքացիների ահաբեկչությանն ու սպանությանը: Մենք պատրաստ ենք ցուցաբերել բոլոր հնարավոր աջակցությունը Ֆրանսիային», - հայտարարել է Աքիլը Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում:

 

Աքիլը հայտնել է, որ նման աջակցություն առաջարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

 

Դիվանագիտական շրջանակների աղբյուրները նշում են, որ Անկարայի առաջարկը եղել է համապարփակ և պարունակել է ինչպես քաղաքական քայլեր, այնպես էլ հետախուզության տեխնիկական միջոցների կիրառում: